Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և «Կրասնոդար» ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին բանավոր համաձայնություն են ձեռք բերել։
Այս մասին Telegram-ում գրել է մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը։
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են, որ Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո պետք է զբաղեցնի «Կրասնոդարի» մարզական տնօրենի պաշտոնը։
Նշվում է նաև, որ Մխիթարյանն այս պահին մտադրություն չունի ավարտել կարիերան, ինչպես նաև այն շարունակել Ռուսաստանում։