Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունը դադարեցրել է։
Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։
Նշվում է, որ պատճառը նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, ով հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է հռոմեական ակումբը։
Ըտս աղբյուրի՝ Մխիթարյանը կարծում է, որ Մոուրինյոյի գալով նա կարող է կորցնել առաջատարի իր դիրքերը «Ռոմայում» և սկսել է դիտարկել ակումբից տեղափոխման տարբերակները։