Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ դրվագներից մեկում ուղղակի փայլեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը։
Նա տպավորիչ անցումից հետո շրջանցեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին ու շատ հարմար փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին, ով դարձավ գոլի հեղինակ, ըստ այդմ՝ Մխիթարյանն էլ գոլայի փոխանցման հեղինակ։
Այս դրվագը չի վրիպել նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աչքից, ով խաղից հետո գովել է հայազգի կիսապաշտպանին։
Նա ընդգծել է, որ Մխիթարյանը հրաշալի խաղաց ու «Ռոման» ամբողջ խաղի ընթացքում վերահսկում էր գնդակը և հնարավորություն չէր տալիս մրցակցին։
Չնայած Մուրինյոյի այս խոսքերին, պետք է նշենք, որ հենց Մխիթարյանի անցումն ու գոլային փոխանցումը, ըստ էության, փոխեցին խաղի ընթացքը։ Դրվագը տեղի ունեցավ խաղի վերջնամասում, իսկ մինչ այդ ամեն ինչ բավական ձանրալի էր։ Այդ գոլից «Ռոմային» հաջողվեց ևս մեկ գնդակ խփել ու հաղթել 2-0 հաշվով։