fbpx
Սպորտ

Մխիթարյանը՝ Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հավաքականի կազմը ձևակերպել է Whoscored պորտալը։

Մխիթարյանին պորտալը տվել է 9,5 միավոր, որը ցածր է միայն Մխիթարյանի թիմակից Լորենցո Պելեգրինիի ցուցանիշից՝ 10 միավոր։

Խորհրդանշական հավաքականում «Ռոմայից» ընդգրկվել են նաև Կարսդորֆն ու Մալորալը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանին հաջողվեց մեկ գոլ խփել «Կրոտոնեի» դարպասը և 2 գոլային փոխանցում կատարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ