Whoscored
Whoscored. Տիկնիզյանը լավագույնն էր Հայաստանի հավաքականի կազմում՝ Լատվիայի դեմ խաղում
Հեղինակավոր Whoscored պորտալը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Լատվիա-Հայաստան խաղից հետո ներկայացրել է երկու թիմերի խաղացողների գնահատականները։ Մեր թիմի կազմում ամենաբարձր՝ 7,7 գնահատականը ստացել է պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Ամենացածր գնահատականը ստացել է Տիգրան Բարսեղյանը՝ 5,9։ Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լատվիայի թիմի ավագ, միակ գոլի հեղինակ Դանիելս Բալոդիսը՝ 8,4 գնահատականով։
Սարգիս Ադամյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում․WhoScored
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրի խորհրդանշական հավաքականում ըստ WhoScored-ի։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս մրցել է «Անտվերպենի» հետ և 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Հյուրերի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը․ նա 66-րդ րոպեին է…
Մխիթարյանը՝ Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հավաքականի կազմը ձևակերպել է Whoscored պորտալը։ Մխիթարյանին պորտալը տվել է 9,5 միավոր, որը ցածր է միայն Մխիթարյանի թիմակից Լորենցո Պելեգրինիի ցուցանիշից՝ 10 միավոր։ Խորհրդանշական հավաքականում «Ռոմայից» ընդգրկվել են նաև Կարսդորֆն ու Մալորալը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանին հաջողվեց մեկ գոլ…
Whoscored-ը Մխիթարյանին բարձր գնահատականի է արժանացրել
Երեկ կայացավ Իտալիայի Ա Սերիայի «Ռոմա» – «Բոլոնիա» հանդիպումը, որում հռոմեական ակումբը պարտվեց 2-3 հաշվով։ Հեղինակավոր Whoscored պարբերականը հրապարակել է այդ խաղի համար ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունը։ «Ռոմայի» հայազգի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը արժանացել է 7,6 գնահատականի։ Հռոմեական ակումբում նրանից բարձր գնահատական ստացել են միայն Դիեգո Պերոտին (7,8) և Ալեքսանդր Կոլարովը (8,9): Նշվում է, որ Մխիթարյանը…
Սարգիս Ադամյանը՝ Հոֆենհայմ – Բորուսիա խաղի լավագույն խաղացող
Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում կրկին փայլեց «Հոֆենհայմի» հայազգի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը։ Նրա թիմը կարողացավ կամային հաղթանակ տոնել «Բորուսիա» Դորտմունդի նկատմամբ (2-1), որում իր խոշոր ներդրումն ունեցավ Ադամյանը։ Հայ ֆուտբոլիստը մտավ փոխարինման ու 2-րդ կեսի 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դարձնելով այն 1-1։ Իսկ խաղավարտից առաջ կարողացավ նաև գոլային փոխանցում կատարել, որից հետո Կրամարիչն ապահովեց «Հոֆենհայմի» հաղթական…
Մխիթարյանի գնահատականը և վիճակագրությունը Լեչեի դեմ խաղում. Whoscored
«Ռոմա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր «Լեչե»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: Հանրահայտ Whoscored վիճակագրական պորտալը մեր ֆուտբոլիստի խաղը գնահատել է 7 բալով: Ամենաբարձր գնահատականը ստացել է հռոմեացիների դարպասապահ Պաու Լոպեսը: Մեր ֆուտբոլիստը խաղին մասնակցել է մինչև 85-րդ րոպեն, քանի որ խաղավերջում վնասվածք ստացավ: Բացի գոլային փոխանցումից Մխիթարյանը 25-րդ րոպեին զգուշացվել է…







