Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է ընդհանուր խումբ:
«Զինագործների» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 30-ամյա հայ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին` «Տոտենհեմի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում:
Հաղորդում է shantnews.am-ը։