Պատգամավորն Ալավերդիում այցելել է մարզադպրոց, գույքագրվել են խնդիրները՝ լուծման նպատակով

Հրապարակող՝

,

Պատգամավորն Ալավերդիում այցելել է մարզադպրոց, գույքագրվել են խնդիրները՝ լուծման նպատակով

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն Այց է կատարել Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոց։

Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Մարզադպրոցը հատկապես հանդբոլ և ֆուտզալ մարզաձևերում Ալավերդին ըստ արժանվույն ներկայացրել է մեր երկրում և միջազգային մրցասպարեզում։

Տնօրեն Մանվել Ավագյանի հետ շրջել ենք մարզադպրոցում, գույքագրել խնդիրները` դրանց լուծման հետևից գնալու նպատակով», – գրել է Մկրտչյանը։

Ամենաթարմ