fbpx
Քաղաքականություն

Լավրովը և Մնացականյանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 15-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության իրականացման ընթացքը, ներառյալ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված խնդիրները:

Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այս տարվա նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն ստեղծված մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության պլանների մասին։

Արտաքին գործերի նախարարները կարևորել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի , ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ կազմակերպությունների հետ համագործակցության հաստատումը՝ հակամարտության գոտում խաղաղ բնակչության կենսական պայմանները մեղմելու և կրոնական,մշակութային վայրերը պահպանելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ