ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter–ի էջում գրառում է կատարել։ Նախագահը նշել է, որ երկիրն իրականացրել է ամենահզոր ազգային մոբիլիզացիան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Թրամփի խոսքով՝ երբ վիրուսն առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում, ամերիկացի պաշտոնյաները սկսել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ազգային մոբիլիզացիան: Նա նշել է, որ երկիր մուտքը սահմանափակելու իր որոշումը փրկել է հազարավոր կյանքեր: Բացի այդ, համաճարակի ընթացքում հանրապետությունում արտադրվել է ավելի քան 100 հազար թոքերի արհեստական օդափոխության սարք (IVL):
«Թոքերի արհեստական օդափոխության սարքի կարիք ունեցող որևէ ամերիկացի չի մնացել առանց այդպիսի սարքի»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այժմ սարքեր է պատրաստում աշխարհի մյուս երկրների համար:
If the incompetent Mayor of Portland, Ted Wheeler, doesn’t get control of his city and stop the Anarchists, Agitators, Rioters and Looters, causing great danger to innocent people, we will go in and take care of matters the way they should have been taken care of 100 days ago!
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 29, 2020