fbpx
Էկո

Նախարարը աշխատանքային այց է կատարել Խոսրովի անտառ պետական արգելոց

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։


«Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Օրակարգում պետական արգելոցի սահմանների հստակեցման խնդիրն է։ Տարիներ շարունակ արգելոցի տարածքը չի ենթարկվել հստակ քարտեզագրման և չափագրման, որի հետևանքով արգելոցի հարակից համայնքների հետ առաջացել են սահմանների հստակեցման խնդիրներ։
Ապօրինի հողազավթումների դեպքերը բացառելու նպատակով՝ հստակ հանձնարարական տվեցի սկսել մանրակրկիտ ուսումնասիրություն և իրավական գործընթաց, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը» յուրօրինակ պահպանվող տարածք է, որի հսկողությունը գտնվում է պետության ուղիղ կառավարման ներքո։
Անդրադարձա նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների անհրաժեշտությանն ու բնության հատուկ պահպանվող տարածքներում գյուղատնտեսական գործունեության՝ անասնապահության դեպքերի բացառմանը։


Կարևորեցի համամարդկային նշանակություն ունեցող արգելոցի պահպանությանը վերաբերող բաղադրիչները։ Առաջնային է արգելոցի յուրօրինակ կենդանական աշխարհի պահպանությունն ու ապօրինի որսի բացառումը։
Քննարկեցինք ն նաև քաղաքացիների՝ պետական արգելոց մուտք գործելու ռեժիմների կանոնակարգման և համակարգման խնդիրները։
Չշրջանցեցի նաև էկոտուրիզմի զարգացմանը վերաբերող հարցերը։ Արգելոցի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուն ներկայացրեց էկոզբոսաշրջության ուղղությունները, վերջին մի քանի տարիների վիճակագրությունն ու զարգացման հեռանկարները։
Կարևորում եմ ներքին տուրիզմի զարգացումը՝ հաշվի առնելով, որ համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված, քաղաքացիները մեծամասամբ նախապատվություն են տալիս հանգստի հանար բնության տարածքներ մեկնելուն։
Անդրադառնալով խնդիրներին՝ պահանջել եմ կարգավորել ներքին կարգապահությանը վերաբերող հարցերն ու աշխատանքները դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, գերատեսչության հետ աշխատանքը կազմակերպել ուղղահայաց կառավարման միջոցով»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ