Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագան արքայանակ ակումբում հարցականի տակ է:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերադառնալուց հետո հայտարարել է, որ արդեն կազմել է այն խաղացողների ցանկը, ովքեր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան «Ռեալից»: Այս մասին հայտնում է AS-ը։
Սկզբնական շրջանում Մոդրիչի անունը բացակայել է ցանկից, սակայն ելնելով նրա ցուցադրած խաղից ֆրանսիացի մասանգետը սկսել է կասկածանքով վերաբերվել նրան, որ կիսապաշտպանը կվերադառնա իր լավագույն մարզավիճակին:
Նշվում է, որ ակումբի ղեկավարութունը ցանկանում է թիմում պահել «Ոսկե Գնդակի» մրցանակակրին: Մոդրիչը ևս նախընտրում է մնալ «Ռեալում»:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը 32 հանդիպման է մասնակցել՝ դարձել 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: