fbpx
Հասարակություն

Արագածոտնի մարզի Լուսակն բնակավայրում մոդուլային դպրոց է կառուցվում

ՀՀ Արագածոտնի մարզետարանը հայտնել է, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն բնակավայրում մոդուլային դպրոց է կառուցվում. այստեղ ևս ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ:

«ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում շուրջ 540 մլն դրամ արժեքի դպրոցաշինական այս ծրագրի արդյունքում Լուսակնի միջնակարգ դպրոցի 46 աշակերտները կհաճախեն բարեկարգ ու հարմարավետ կրթօջախ:

Նշենք, որ Լուսակն բնակավայրում հետխորհրդային տարիներից ի վեր դպրոցաշինության ծրագիր չի իրականացվել, աշակերտների կրթությունը կազմակերպելու համար դպրոցը տեղակայվել է բնակելի տանը:

Նորակառույց դպրոցը հագեցած կլինի հարմարավետ դասասենյակներով, առարկայական լաբորատորիաներով, մարզադահլիճով, հանդիսությունների դահլիճով, բացօթյա սպորտհրապարակով:

Մոդուլային դպրոցները նախատեսված են մինչև 100 աշակերտի համար: Ընտրվել են այն դպրոցները, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսմակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ