ՄՕԿ-ի թանգարանը նվեր է ստացել է մոտ 9 միլիոն դոլարանոց 130-ամյա ձեռագիր (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Այս լուսանկարը պատմական է: Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130 –ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին:

Ձեռագիրը բովանդակում է Կուբերտենի ելույթը` 1892թ. Սորբոնի համալսարանում , երբ նա ընդամենը 29 տարեկան էր: Ելույթում նա ներկայացրել է ժամանակակից օլիմպիական խաղերը վերականգնելու ծրագիրը:

ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել Ալիշեր Ուսմանովին ` թանգարանը անգնահատելի նմուշով հարստացնելու համար: Այս ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի համար յուրատեսակ մանիֆեստ է, որի ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Ամենաթարմ