Մոլդովացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իլյա Դամաշկանը համալրել է «Բանանցի» կազմը: Այս մասին հաղորդում է Moldfootball.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Դամաշկանը 1 տարվա պայմանագիր է կնքել: Ավելի վաղ 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Զիմբրու» ակումբում, որտեղից հեռացել է 2018 թվականի մրցաշրջանի ավարտից հետո:
Նախքան «Բանանցի» հետ պայմանագիր կնքելը Դամաշկանը փորձաշրջան է անցել ղազախական «Օկժետպես» և ուզբեկական «Անդիջան» ակումբներում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային շրջանից հետո «Բանանցն» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Հաղորդում է armsport.am-ը։