fbpx
Աշխարհ

Մոլդովայի նախագահը հայտնել է՝ ինչ գնով է երկիրը ՌԴ-ից գազ գնելու

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է լրագրողներին՝ ինչ նոր սակագնով է երկիրը Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Ըստ երկրի ղեկավարի հայտարարության՝ հոկտեմբերի 1-ից սկսած գազի գինը 1000 խմ-ի դիմաց ներկայիս 235 ԱՄՆ դոլարից նվազելու է 10-15 դոլարով։ Հունվարի 1-ից զեղչը կարող է հասնել 45-50, իսկ ապրիլի 1-ից՝ 70 դոլարի։

Դոդոնը հիշեցրել է, որ գազի մատակարարման վերաբերյալ ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019թ․ վերջին, և Մոլդովայի համար շահեկան կլիներ պայմանագրի երկարաձգումը՝ վառելիքի գնի բարձրացումից խուսափելու համար։

«Ինչ վերաբերում է գազի տարանցման հարցին, մենք այսօրվա դրությամբ ունենք երեք տարբերակ, որոնք հիմա մանրամասն չեմ նկարագրի։ Բայց ես համոզված եմ, որ 2020թ․ հունվարի 1-ից մենք գազ կունենանք»,-հավելել է նա։

Մոլդովան գազ է գնում ռուսական «Գազպրոմ» ընկերությունից՝ 2008թ․ կնքված պայմանագրի համաձայն։

Նախորդ շաբաթ Դոդոնը հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մատակարվող գազի գնի նվազման շուրջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ