fbpx
Մշակույթ

Վենետիկի կինոփառատոնում հաղթողի «պսակը» հասավ ամերիկյան հայտնի ֆիլմին

Վենետիկում ավարտվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը։ Ամերիկացի Թոդ Ֆիլիփսի «Ջոկերը» ֆիլմը արժանացավ գլխավոր մրցանակին՝ Սուրբ Մարկոսի «Ոսկե առյուծին»-ին։ Գլխավոր դերը ֆիլմում խաղացել է Խոակին Ֆենիքսը։ Ֆիլմը ներկայացնում է Ջոքերի պատմությունը, ով հայտնի կոմիքսի սուրպերհերոս Բեթմենի թշնամին է։

86-ամյա Ռոման Պոլանսկու ֆիլմն արժանացել է Գրան-պրիի՝ «Արծաթե առյուծի»։ Եվրանյուզի տեղեկություններով, մրցանակը հանձնել են ռեժիսորի կնոջը՝ Էմանուել Սենյեին։ Պոլանսկին չի կարողացել գալ Վենետիկ՝ ԱՄՆ արտահանձնման վտանգի պատճառով, ռեժիսորին մեղադրում են 1977 թվականին անչափահասի բռնաբարության համար։

Համաշխարհային կինոյի դասականի ֆիլմը Դրեյֆուսի աղմկոտ գործի մասին է, վերջինս ֆրանսիացի հրեա սպա էր, որին 19-րդ դարի վերջին մեղադրել էին Գերմանիայի օգտին լրտեսության համար, ապա արդարացրել էին։ Լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե առյուծ» է ստացել շվեդ Ռոյ Անդերսոնը՝ «Անվերջության մասին» ֆիլմի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ