«Մոնակոյի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է լքել ակումբը:
Թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կիսապաշտպանի հետ հույսեր չի կապում: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ տրանսֆերով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»:
Ավելի վաղ հաղորդվում էր «Մոնակոյի»՝ Տիլեմանսին «Լեսթերի» պորտուգալացի կիսապաշտպան Ադրիեն Սիլվայի հետ փոխանակելու ցանկության մասին:
Ըստ մեկ այլ տեղեկության՝ բելգիացին, որը Թիերի Անրիի որոշմամբ տեղափոխվել էր երկրորդ թիմ, առաջարկվել էր «Զենիթին»:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Տիլեմանսը մասնակցել է Լիգա 1-ի 20 խաղի, դարձել է 5 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հաղորդում է armsport.am-ը

