54-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին լողազգեստով նկարահանվել է Vanity Fair Italia շաբաթահանդեսի շապիկի համար: Շապիկի լուսանկարը հրապարակված է պարբերականի Instagram-յան էջում:
Լուսանկարում Բելուչին սպիտակ լողազգեստով պառկած է ջրի մեջ:
«Երիտասարդության շրջանում մենք աշխարհը սև ու սպիտակ գույներով ենք տեսնում, մենք դառնում ենք կոնֆորմիստներ և մեզ կարդացած դասախոսությունների զոհեր, քանի դեռ ինքներս չենք հասկանում, թե ինչն է մեզ համար իսկապես կարևորը: Ով կարոտախտ չունի անցյալի նկատմամբ, վախ չունի նաև ապագայի հանդեպ: Գեղեցկուհի Բելուչին սիրում է կյանքում փոխել ամեն ինչ, նույնիսկ տղամարդկանց»,- ասված է լուսանկարին կից գրության մեջ:
Համարը վաճառքում կհայտնվի օգոստոսի 28-ին: Vanity Fair Italia-ի համար Բելուչին առաջին անգամ լուսանկարվել էր 16 տարի առաջ: