Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը երկուշաբթի Christie’s-ի աճուրդում վաճառվել է195,04 մլն դոլարով և դարձել ամերիկյան արվեստի ամենաթանկ նմուշը։
«Shot Sage Blue Marilyn» նկարը ստեղծվել է 1964 թվականին, որը արվել է աստղի մահից հետո։
Դիմանկարի համար պայքարում էր չորս գնորդ: Նկարը բաժին է հասել ամերիկահայ արտ-դիլեր Լարի Գագոսյանին: