fbpx
Էկո

Մոնտանայում արտակարգ դրություն է ձնամրրիկի պատճառով

ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել է հանգստյան օրերին: Այդ մասին հաղորդում է TACC-ը։:

«Աննախադեպ ձնամրրիկի կապակցությամբ, որն անակնկալ դարձավ մեզ համար սեպտեմբերին, տեղի ղեկավարությունը և նահանգի իշխանությունները սերտորեն համագործակցում են Մոնտանայի բնակիչների առողջությունը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու նպատակով»,-մամուլի տեղեկագրում մեջբերված է Բուլոքի խոսքը:

Տարերքը Մոնտանա է բերել քամու ուժգին պոռթկումներ և ձյան առատ տեղումներ. առանձին շրջաններում գրանցվել են մոտավորապես 100 մմ տեղումներ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, փակվել են ճանապարհներ:

«Ձնամրրիկը նաև կարող է հեղեղումներ առաջացնել նահանգում»,-նշում են տեղի իշխանությունները:

Ինչպես հայտնել է CBS հեռուստաընկերությունը, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մոնտանայի բնակիչներին անբարենպաստ եղանակ է սպասում նաև սեպտեմբերի 30-ին: Այդ կապակցությամբ բազմաթիվ դպրոցներ փակ կլինեն: Ինչպես ակնկալվում է, սովորական աշունը նահանգ կվերադառնա շաբաթվա վերջին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ