Ալվարո Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում ռեկորդ է սահմանել Եվրոյում անցկացրած հանդիպումների քանակով։
Եվրո 2024-ի եզրափակիչում Անգլիայի դեմ խաղը Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողի 17-րդ հանդիպումն է Եվրոպայի առաջնությունում։
Այս մրցաշարում ոչ մի ֆուտբոլիստ ավելի շատ ելույթ չի ունեցել Իսպանիայի հավաքականի կազմում:
Մորատան այսօր Իսպանիայի հավաքականի կազմում անցկացնում է իր 80-րդ հանդիպումը։ Նա 36 գոլ է խփել թիմի կազմում։