«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ ժամանակներս կդառնա Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ, վստահեցնում է Football Espana-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները, իսկ անձամբ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել մադրիդյան ակումբ:
Մնացել է` տրանսֆերի մասին հայտարարվի պաշտոնապես:
Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում: Մորատան «Աթլետիկոյում» հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի հարձակվողը պատրաստակամություն է հայտնել աշխատավարձի նշանակալի նվազեցման` հանուն մադրիդյան ակումբ տեղափոխության:
Ընդ որում հստակեցվում էր, որ «Աթլետիկոն» պատրաստ է վարձակալել Մորատային, մինչդեռ «Չելսին» պնդում էր, որ պայմանագրում պարտադիր գնման կետ ներառվի:
Հայտնում է armsport.am-ը։