Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը պատմել է իր կարիերայում մարզիչների ունեցած դերի մասին, ինչպես նաև հայտարարել է, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի խաղաոճը համապատասխանում է իրեն.
«Բոլոր մարզիչները, որոնց հետ ես աշխատել եմ, ինձ ինչ-որ մի բան տվել են: Սկսած Կլոդ Պհուելից, որի գլխավորությամբ ես խաղացել եմ «Լիլում», վերջացրած Մաուրիցիո Սարիով:
Բոլոր նրանք ֆուտբոլը տարբեր կերպ են տեսնում, և հենց այդ պատճառով ես հիմա այնպիսին, ինչպիսին` կամ: Նրանցից յուրաքանչյուրն ինձ կարևոր խորհուրդներ է տվել:
Մոուրինյուն առանձնահատուկ էր, բայց այն խաղաոճը, որը պատկանում է Սարիին և Ռուդի Գարսիային, ավելի շատ են համապատասխանում իմ ֆուտբոլային փիլիսոփայությանը»,- Ազարի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը;
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 28-ամյա բելգիացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ լոնդոնյան ակումբից ընթացիկ մրցաշրջանի վերջում և տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Հաղորդում է armsport.am-ը։