fbpx
Աշխարհ

Մոսկվայում չեղարկվելու է փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հանդես է եկել հայտարարությամբ:

Քաղաքապետը հայտարարել է, որ Մոսկվա քաղաքի փողոցներում հուլիսի 13-ից սկսած դիմակ կրելու պարտադիր ռեժիմն այլևս չի գործելու:

Սոբյանինը ասել է, որ վերջին շրջանում հաստատված դեպքերի թիվը նվազել է 20 տոկոսով:

«Ուշադրություն դարձնելով այս դրական միտումներին և հաշվի առնելով բժիշկների խորհուրդները՝ ես որոշում եմ կայացրել շարունակել սահմանափակումների չեղարկումը՝ առաջին հերթին կրթության, մշակույթի, հանգստի, զվարճանքների և ծառայությունների տրամադրման ոլորտներում»,- գրել է քաղաքապետն։

Նշենք, որ Մոսկվայում հուլիսի 13-ից չեղարկվելու են մի շարք սահմանափակումներ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նոսվոստի» գործակալությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ