Մոսկվան մերժել է Կիևի շահերը ներկայացնելու Շվեյցարիայի առաջարկը

Հրապարակող՝

Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին

Ամենադիտվածներ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևի խոսքով՝ Բեռնը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և պաշտպանում է, ինչպես ինքն է ասել, Կիևի ռեժիմին։

«Ինչպե՞ս կարելի է նման պահվածքով առաջարկել միջնորդություն, ներկայացուցչություն և այլ բարի ծառայություններ, դա միանգամայն անհասկանալի է»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ Շվեյցարիան և Ուկրաինան պայմանավորվել էին, որ Շվեյցարիան պետք է ներկայացնի ուկրաինական շահերը Ռուսաստանում և համապատասխան առաջարկով դիմել են Մոսկվային։

Բեռնում նշվել է, որ Շվեյցարիան պատերազմի սկզբից պատրաստ էր կողմերին տրամադրել իր ծառայությունները, մասնավորապես՝ բանակցային հարթակ։

Ամենաթարմ