Մոսկվան առայժմ նախադրյալներ չի տեսնում Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի վերսկսման համար

Հրապարակող՝

Ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է

Ամենադիտվածներ

Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն անհրաժեշտ է ՌԴ-ի նպատակներին հասնելու համար, բայց Մոսկվան առայժմ նախադրյալներ չի տեսնում դրա վերսկսման համար: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բանակցային գործընթացն, իհարկե, անհրաժեշտ է: Եվ անհրաժեշտ է մեր նպատակներին հասնելու համար: Բայց ոչ մի նախադրյալ, ինչպես արդեն ասել ենք, մենք չենք տեսնում բանակցային գործընթացի համար»,- Պեսկովը լրագրողներին ասել է ի պատասխան այն հարցի, թե կա արդյոք անհրաժեշտություն այսօրվա պայմաններում Կիեւի հետ բանակցային գործընթացի հարցում:

«Բազմիցս նաեւ նախագահ Պուտինն է բացատրել, որ սրանից մի քանի ամիս առաջ ուկրաինական կողմը դուրս է եկել բանակցային գործընթացից, եւ սրանից մի քանի ամիս առաջ ուկրաինական կողմը տարբեր մակարդակներում՝ բարձրից մինչեւ ամենաբարձր, հայտարարել է այն մասին, որ նրանք պատրաստվում են իրենց խնդիրները լուծել մարտի դաշտում: Մեր նախագահի արձագանքը դուք լավ գիտեք»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ամենաթարմ