Մոսկվայի Դինամոյի դեմ խաղում Ալեքսանդր Կարապետյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել

Ամենադիտվածներ

ՌՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամոն»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Սոչի»-ն:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին ու փոխարինման մտավ հանդիպման 77-րդ րոպեին՝ 2:2 հաշվի ժամանակ:

Երբ թվում էր, խաղն այդպես էլ ոչ-ոքի կավարտվի, հայ ֆուտբոլիստը հիանալի կասեցրեց դարպասաձողից հետ եկած գնդակն ու խփեց հաղթական գոլը:

Այս պահին «Սոչի»-ն 9 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է:

«Դինամո Մոսկվա» – «Սոչի»՝ 2:3

 

 

Ամենաթարմ