fbpx
Աշխարհ

Մոսկվայի կենտրոնում քառահարկ շինություն է այրվել․ տուժել է 1 հրշեջ

Մոսկվայի կենտրոնում վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել դատարկ քառահարկ շինությունում: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 6:18-ին, ամբողջությամբ մարվել՝ ժամը 11-ի սահմաններում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի ընդհանուր մակերեսը հասել է 5000 քմ-ի:

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մայրաքաղաքային գլխավոր վարչությունից, կրակը սպառնացել է հարևան կառույցներին: Շենքում փլուզվել են բետոնե կառույցներ, ինչի հետևանքով հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող հրշեջներից մեկը տուժել է: Նա վնասել է ոտքը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու Ка-32А ուղղաթիռ, որոնք համալրված են ջրցան համակարգով և կարող են մինչև 5 տոննա հեղուկ լցնել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բոլոր հրշեջները դուրս են բերվել շենքից՝ շենքի փլուզման սպառնալիքի պատճառով:

Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ