Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 50 չվերթ. հայտնում է РИА Новости-ն:
Մոսկվայի ժամանակով 09.45-ի դրությամբ` «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 16 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում 6 չվերթ հետաձգվել է, 17-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 13 չվերթ: