Մոսկվայի որոշ առևտրի կենտրոններից մարդկանց տարհանում են

Հրապարակող՝

Մոսկվայի որոշ առևտրի կենտրոններից մարդկանց տարհանում են

Մոսկվայում անհայտ անձինք 10 րոպեում ոստիկանություն են դիմել՝ ահազանգելով քաղաքի մի շարք օբյեկտներում պայթյունի վտանգի մասին:

«Մոսկվայում սկսել են ահազանգեր ստացվել կրթական հաստատություններում ու առևտրային կենտրոններում պայթյունի վտանգի մասին: Այս պահին ստուգվում է ավելի քան 10 օբյեկտ, առավելապես առևտրային կենտրոններ»,- հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

«Պայթյունավտանգ» օբյեկտների թվում են առևտրային-ժամանցային կենտրոններ` «Երևան Պլազա»-ն, «ՌԻՈ»-ն, «Սինեմա Սթար»-ը, «Եվրոպարկ»-ը, ինչպես նաև Ռուսական տեխնոլոգիական համալսարանը:

 

Ամենաթարմ