Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» «Վիտալիտի Դին Կորտ» ստադիոնում հյուրընկալվեց «Բորնմութին»:
Խաղն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով` 4:0:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ջոշուա Քինգը, մեկ անգամ աչքի ընկան Դևիդ Բրուքսը և Չարլի Դենիելսը:
Այս հաղթանակից հետո «Բորնմութը» 33 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
«Չելսին» 47 միավորով մնաց 4-րդ տեղում: «Թոշակառուներին» հետապնդող «Արսենալը» նույնպես 47 միավոր ունի:
Հաղորդում է armsport.am-ը։
