Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից այսօր Լեռնային Ղարաբաղ է մեկնել փրկարարներով Իլ-76 ինքնաթիռը։
Փրկարարների խումբը կազմում են կինոլոգները, լեռնային փրկարարները, կապի մասնագետները, հոգեբանները և այլն։
Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ինքնաթիռով ԼՂ է տեղափոխվել նաև 3 ուղևորատար բեռնատար ավտոմեքենա, անհրաժեշտ տեխնիկա ու սարքավորումներ։