Մոսկվայից Սամարա թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան

«Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Սամարա չվերթի SSJ-100 (Sukhoi Superjet 100) ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան: Այս մասին հայտնել է Flightradar պորտալը:

Համաձայն այդ տվյալների՝ SSJ-100-ը վերելք է կատարել գիշերը 01:59-ին, սակայն դեռ մեկ ժամ չանցած՝ Վլադիմիրի մարզում շրջվել է և վերադարձել:

Ինքնաթիռը պետք է Սամարա հասներ տեղի ժամանակով 04։30-ին, սակայն ժամանման ժամը փոխել են:

Անցյալ շաբաթ «Աերոֆլոտը» հետաձգել էր SSJ-100 ինքնաթիռի տասնյակ թռիչքներ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող SSJ-100 ինքնաթիռը վերադարձել էր «Շերեմետևո» օդանավակայան ռադիոկապի, օդանավի ավտոմատ կառավարման համակարգի խափանման և կայծակնահարությունից կրած վնասի պատճառով: Վայրէջքի ժամանակ օդանավում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով մահացել էր 41 մարդ:

 

Ամենաթարմ