fbpx
Քաղաքականություն

Մոսկվայից խումբ չի ժամանել սահմանազատման և սահմանագծման համար. Արման Սարգսյան

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հատուկ ինքնաթիռը երեկ Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։

«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ՝ իրենց խնդիրները քննարկելու։ Դուք մի մոռացեք, որ այստեղ իրենք ունեն ռազմաբազա և այլն։ Բայց ձեր նշած սահմանազատման և սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,- վստահեցրեց փոխնախարարը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ