fbpx
Աշխարհ

Մոսկվայում 50 ավիաչվերթ է կասեցվել կամ հետաձգվել եղանակի պատճառով

Մոսկվայի մարզում վատթարացած եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում կասեցվել կամ հետաձգվել է շուրջ 50 ավիաչվերթ: Օդերևութաբանները գնահատել են եղանակային վտանգի «դեղին» աստիճան: Այս մասին հայտնում է life.ru-ն:

Դոմոդեդովոյում կասեցվել է 12 չվերթ, Վնուկովոյում՝ 6 չվերթ: Այս երկու օդանավակայաններում նաև հետաձգվել է 24 չվերթ, իսկ Շերեմետևոյում՝ ևս 30 չվերթ:

Մինչ այս արդեն հաղորդվել էր, որ Մոսկվայում և համանուն մարզում եղանակային պայմաններին տրված վտանգավորության «դեղին» աստիճանը պայմանավորված է մերկասառույցով ու մառախուղով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ