Մոսկվայի քաղաքային դատարանը 17 և 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացիներ Շահին և Շոխրաթ Աբբասովներին՝ մոսկվացի մոտոցիկլետավարի սպանության համար։ Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 17-ին՝ կայանման շուրջ վեճի հետևանքով։ Հանցագործությունից հետո մեղադրյալները փորձել էին թաքնվել։ Ըստ հետաքննության՝ նրանք Շահին Աբբասովի հորից և այլ հարազատներից հրահանգներ են ստացել, թե ինչպես թաքնվել և մի քանի այլ հանցագործություններ են կատարել Ռոստովի մարզ գնալու ճանապարհին, որտեղ էլ նրանց կալանավորել են։

