Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգի մոտ 40 000 բնակիչ վերջին 24 ժամվա ընթացքում լքել է իր տունը՝ սիրիական բանակի և ռուսական ավիացիայի հրետակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ինչպես փոխանցում են տեղի իրավապահները, վերջին օրերին սիրիացիները մասսայականորեն լքում են Իդլիբ նահանգի հարավային և հարավարևելյան, ինչպես նաև Հալեպ նահանգի հարավային հատվածները:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ևս 39 377 մարդիկ լքել են Սիրիայի հյուսիսարևմտյան մարտական գոտիներում գտնվող իրենց տները: Բաշար ալ-Ասադի և Ռուսաստանի օդուժի կողմից մշտական հրետակոծության և ավիահարվածների հետևանքով բնակչությունը մասսայականորեն լքում է իրենց տները»,-նշվում է հայտարարության մեջ:
Հայտնի է նաև, որ դեէսկալացիոն գոտու բնակավայրերի բնակիչները փախչում են Թուրքիայի հետ սահմանին համեմատաբար անվտանգ տարածքներ: Անցյալ տարվա նոյեմբերի սկզբից Սիրիայում ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 541 հազար մարդու: