fbpx
Աշխարհ

Մոտ ապագայում Ռուսաստանի ամենահավանական թիրախները կլինեն Ֆինլանդիան ու Շվեդիան․ Սաակաշվիլի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեյտինգը նվազում է, ու հետխորհրդային երկրների տարածքների զավթումները կարող են բավարար չլինել այդ ռեյտինգի վերականգնման համար։ Առաջիկայում Ռուսաստանը զավթումները կշարունակի արդեն Եվրոպայում։ Իր եզրակացությունները Foreign Policy հեղինակավոր հանդեսում ներկայացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նա կարծիք է հայտնել, որ զավթման ենթակա տարածքները հավանաբար չեն լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրները, քանի որ դա հղի է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ անմիջական բախմամբ՝ դրանից բխող հետևանքներով։ Սաակաշվիլիի կարծիքով՝ Ռուսաստանը այլ ուղղությամբ կգնա՝ ԵՄ անդամ, բայց ՆԱՏՕ-ին չանդամակցող պետությունների հետ առճակատման։

«Մոտ ապագայում Ռուսաստանի ամենահավանական թիրախները կլինեն Ֆինլանդիան ու Շվեդիան», – այսպիսի եզրահանգման է եկել Վրաստանի նախկին նախագահը, որի իշխանության ժամանակ Վրաստանը տարածքներ կորցրեց Ռուսաստանի հետ բախման պատճառով․ Աբխազիան ու Հարավային Օսիան վերջնականապես հայտարարեցին իրենց անկախության մասին։

Սաակաշվիլին պնդում է, որ Ռուսաստանը կարող է ոչ թե լիարժեք ռազմական գործողություններ սկսել, այլ ուղղակի զավթել այս պետություններին պատկանող, առանձնացված տարածքներ, օրինակ՝ կղզիներն արկտիկական տարածքում։ Վրաստանի նախկին նախագահը պնդում է, որ այդպես է Ռուսաստանը վարվել Վրաստանի հետ բախման, Ղրիմի միավորման, Սիրիայում գործողություններ սկսելու ժամանակ․ այս ամենը, ըստ նրա, կատարվել է Պուտինի հեղինակությունը բարձր պահելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ