«Ռոման» մոտ է «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլսի տեղափոխությունը իրագործելուն:
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, սպասվում է, որ անգլիացին վարձավճարով, իսկ հետո գնման իրավունքով կմեկնի հռոմեական թիմ։ Ակումբները դեռ պետք է համաձայնեցնեն տնտեսական կողմերը, բայց ընդհանուր առմամբ բանակցությունները մոտ են ավարտին։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 8 հանդիպում։