Hyundai-ի «Աստղային պատերազմների» ոճի տարօրինակ «քայլող մեքենան», որը կարող է մագլցել բարդ տեղանքով, կարող է շուտով իրականություն դառնալ: Խոսքը Hyundai-ի ծրագրած «քայլող մեքենայի» մասին է:Այդ կոնցեպտը իրագործելու համար տրանսպորտային միջոցներ արտադրող ընկերությունը ներկայացրել է 20 միլիոն դոլար արժողությամբ (16 միլիոն ֆունտ ստեռլինգ) զարգացման կենտրոն:
ԱՄՆ-ի Մոնտանայում բացված New Horizon Studio-ի նպատակն է ապագայի մեքենաներ ստեղծել այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել այնպիսի տեղանքով, որը դժվարամատչելի է սովորական վերգետնյա մեքենաների համար: Այդպիսի մեքենաներից մեկն էլ լինելու է ոտքերով մեքենան, որը կկարղանա անցնել այն ամենի վրայով, որտեղ դժվար է քշել:
«Elevate» կոնցեպտը, որը հիշեցնում է «Աստղային պատերազմների» տիեզերքում հայտնաբերված All Terrain Armored Transport (AT-AT) մեքենաները, համատեղում է ավանդական անիվը ոտքի հետ, որը բացվում է վտանգավոր տեղանքի համար: Դրա նպատակն է լուծել վարորդական դժվար իրավիճակների խնդիրը և կյանքեր փրկել՝ բնական աղետների ժամանակ:
Hyundai-ն ավելի վաղ ներկայացրել էր «նյույորքյան տաքսի» կոնցեպտը, որը կարող է բարձրանալ աստիճաններով՝ հաշմանդամի սայլակով ուղևորներին վերցնելու համար: