Հավաքականի խաղացողներից մեկը մոտ էր Լա Լիգա տեղափոխվելուն․ Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հանրային հեռուստաընկերության եթերում մասնակցել է «Լրացուցիչ ժամանակ» հաղորդմանը։

Նա դրա ընթացքում ասել է, որ բացի Վարազդատ Հարոյանից, հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ մոտ էր Լա Լիգա տեղափոխությանը, բայց նրա անունը ինքը չի տա։

Կապառոսը ընդգծել է, որ այդ գործընթացին նպաստում են հավաքականում լավ ելույթները։

Իսպանացի մասնագետը նշել է, որ այժմ տրանսֆերային պատուհանը փակ է ու պետք է սպասել հաջորդ պատուհանին և տեսնել, թե ինչ կստացվի

Ամենաթարմ