Հինամնոր հզոր թայֆունը մոտենում է Չինաստանին

Ամենադիտվածներ

Չինաստանի արևելքում լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել է, իսկ Ճապոնիայում կիրակի չեղարկվել են դասերն ու ավիաչվերթները, քանի որ «Հինամնոր» թայֆունը, որն ամենահզորն է այս տարի, անցել է Թայվանի և Կորեայի կողքով՝ ուղեկցվելով հուժկու քամիներով և հորդառատ անձրևներով, տեղեկացրել է AP-ը։

Շանհայը դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը և գործի դրել ավելի քան 50 000 ոստիկան, որպեսզի օգնի մարդկանց փրկության գործին և տրանսպորտը հեռացնի վտանգավոր գոտիներից։ Արևելյան գործարար կենտրոնը՝ Վենչժոուն, երկուշաբթի կդադարեցնի բոլոր դասերը։

Կանխատեսումների համաձայն՝ «Հինամնորը» աստիճանաբար տեղափոխվում է Արեւելաչինական ծով, քամու արագությունն առավելագույն կայուն է՝ ժամում 175 կլիոմետր/ժամ, վկայում են Հոնկոնգի դիտարանի տվյալները։

Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում հայտարարվել է տարհանում, չեղարկվել են ավիաչվերթները։ Սպասվում է, որ թայֆունը ինտենսիվ անձրեւներ կառաջացնի Կորեական թերակղզում, ինչը կհանգեցնի հեղեղումների։

Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնը կիրակի ժամը 10.00-ին թայֆունի մասին դեղին նախազգուշացում է հայտարարել և զգուշացրել է ուժեղ անձրևների մասին հյուսիսարեւելյան Չժեցզյանում, Շանհայում և Թայվանում։

Նավերին հրամայվել է վերադառնալ նավահանգիստ՝ քամուց պաշտպանվելու համար, կենտրոնը նաև մարդկանց կոչ է արել մեծ խմբերով չհավաքվել ինչպես շինություններում, այնպես էլ բաց տարածքներում։

Ճապոնիայում թայֆունն անցել է Օկինավայով և մերձակա կղզիներով՝ առաջ բերելով հորդ անձրեւներ և հուժկու քամիներ, սպառնալով հեղեղումներով և չեղարկելով ավելի քան 100 չվերթ, որոնք կղզին պետք է կապեին գլխավոր հարավային կղզու՝ Կյուսյուի հետ։

Թայվանում Նոր Թայբեյի, Թաոյուանի և Հսինչուի ավելի քան 600 բնակիչ շաբաթ օրը տարհանվել է ապաստարաններ՝ հորդ անձրևի և ուժեղ քամու պատճառով, վկայում են կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալության տվյալները։

Թայֆունն առաջացրել է  սողանք Միաոլի գավառում և տապալել մոտ 100 ճանապարհամերձ ծառ։ Շաբաթ օրը չեղարկվել են մոտ 40 ավիաչվերթ և ավելի քան 100 լաստանավային հաղորդակցություն ամբողջ Թայվանում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();