Ամբողջական պատվաստվածների թիվը մոտենում է կես միլիոնին․ Փաշինյան-Azat TV
Առողջապահություն
11:47 02/12/2021

Ամբողջական պատվաստվածների թիվը մոտենում է կես միլիոնին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսքեց Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացից։

Նա ասաց, որ պատվաստումների առնչությամբ կան շոշափելի արդյունքներ։

Փաշինյանի խոսքով՝ ամբողջական պատվաստում անցած քաղաքացիների թիվը մոտենում է 500 հազարին, իսկ օրական իրականացվում է 20 հազարից ավել թեստավորում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ առաջին դեղաչափ պատվաստվել է բնակչության 40 տոկոսը, իսկ 2-րդ դեղաչափ՝ 23,9 տոկոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ