fbpx
Հասարակություն

Ահազանգ․ քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից ու չեն կարողանում վերադառնալ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ, նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ափից մոտ 1 կիլոմետր հեռավորությունից դուրս են բերել ռետինե մոտորանավակը (վարորդ՝ Ռ․ Մ․):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ