Չեմ պահանջում, որ երկրպագուները ինձ սիրեն։ Այս մասին ասել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ անդրադառնալով անգլիական ակումբի երկրպագուների կողմից ստացած վերաբերմունքին: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
«Ակումբի երկրպագուներից չեմ պահանջում, որ ինձ սիրեն: Մենք պետք է շատ աշխատենք և լավ արդյունքներ գրանցենք այդ սիրուն և հարգանքին արժանանալու համար:
Կարծում եմ՝ «Տոտենհեմի» երկրպագուները տեսնում են, թե ինչպիսի ծանր աշխատանք ենք կատարում թիմում»,-ասել է պորտուգալացի մասնագետը։
Նշենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Տոտենհեմը» 3 հանդիպում է անցկացրել և 3 հաղթանակ է տարել: