Սպորտ

Մոուրինյոն Ա Սերիայում կրկնել է Ալեգրիի ռեկորդը

Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում «Ռոման» մրցեց «Ուդինեզեի» հետ։

Խաղն ավարտվեց 1-0՝ հօգուտ հռոմեացիների, որի շնորհիվ թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկնել է Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը։

Այս մասին հայտնում է Opta-ն։

Եվ Մոուրինյոն, և Ալեգրին 41 խաղ շարունակ չեն պարտվել Ա Սերիայի տնային խաղերում։

Նշենք, որ «Ռոման» այժմ 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ