ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կաշխատի հեռուստատեսությունում։ 56-ամյա մասնագետը Sky Sports-ում փորձագետ է դարձել։
«ԱՊԼ-ն յուրահատուկ մրցաշար է ինձ համար, որտեղ հաղթելու համար պետք է շատ աշխատել։ Այդ խաղերից ուղղակի հայացք թեքել չի լինում։
Sky Sports-ը Պրեմիեր լիգայի տունն է։ Ինձ համար հաճելի է այս թիմին միանալը, օգնել հասկանալն ու բացատրել այն, ինչ տեղի է ունենում յուրաքանչյուր խաղում։
Ֆուտբոլը ահռելի կիրք է, այն այնքան բան է նշանակում երկրպագուների համա, ու ես անհամբեր սպասում եմ, երբ եմ նրանց հետ միասին Պրեմիեր լիգայի մի մասը դառնալու, քանի դեռ չեմ վերադարձել խաղադաշտին մոտ գտնվող իմ տեղին»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Մոուրինյուն առաջին անգամ արդեն ստուդիայում կհայտնվի կիրակի օրը, երբ «Չելսին» ԱՊԼ մեկնարկային տուրի արտագնա խաղում կմրցի ՄՅՈՒ-ի հետ։