Մոուրինյո
Մոուրինյոյի անդադար հաղորդագրությունները․ Մխիթարյանի Մանչեսթերից հեռանալու պատմությունը
Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականում բացահայտվում է, թե ինչպես Ժոզե Մոուրինյոյի անդադար հաղորդագրությունները ազդեցին նրա՝ Մանչեսթեր Յունայթեդից հեռանալու վրա՝ ցույց տալով խաղացողի և մարզչի բարդ փոխհարաբերությունները։
Մոուրինյոյի «Բենֆիկան» հանդիպում է «Պորտոյին»՝ չեմպիոնների բախում
Ժոզե Մոուրինյոն կրկին վերադառնում է «Պորտո», այս անգամ՝ «Բենֆիկայի» գլխավոր մարզիչի կարգավիճակով՝ փորձելով վերականգնել դիրքերը վերջին պարտությունից հետո, խաղում, որը կարող է որոշիչ լինել Պորտուգալիայի առաջնության համար։
Խոսե Ռոդրիգեսը բացվեց․ Խոսեց դոպինգի և Ռեալ Մադրիդում իր կարիերայի մասին
Խոսե Ռոդրիգեսը անկեղծ հայտարարություններով գրավեց ֆուտբոլային հանրության ուշադրությունը՝ խոսելով դոպինգի մասին և իր անցած ուղին «Ռեալ Մադրիդ»-ում։ «Բատմոուլի» հաղորդման ժամանակ, որը վարում է յութուբեր Մոուլիհոուքը, «Լա Ֆաբրիկայի» նախկին աստղը բացահայտեց քիչ հայտնի փաստեր ֆուտբոլի անցյալի և իր կարիերայի մասին։ Խոսելով դոպինգի մասին՝ Ռոդրիգեսն անկեղծացավ. «Շատ մարդիկ ընդունում էին ամեն տեսակ բաներ՝ իրենց խաղը բարելավելու համար։…
Երբ պարտվում ես 0-4 հաշվով, չես կարող խոսել մրցավարության մասին․ Մոուրինյու
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Ուդինեզեից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4). «Դժվար խաղ էր, բարդ մրցակից, ով գիտի, թե ինչպես գործել նման հանդիպումներում: Նման հանդիպումներում կարելի էր և չզիջել հաշվի մեջ։ Մրցակիցը շատ լավ է պաշտպանվում, վազում է հակագրոհների, կարողանում է վերահսկել խաղի տեմպը և տակտիկական խախտումներ թույլ տալ։…
Ես կմնամ Ռոմայում. Մոուրինյոն` իր ապագայի մասին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելուց հետո խոսել է իր ապագայի մասին: «Ես կմերժեմ ցանկացած առաջարկ։ Ես կմնամ «Ռոմայում», եթե նույնիսկ խոսակցություններ լինեն: Այսօր մենք պատմություն ենք կերտել։ Չեմ կասկածում, որ կշարունակեմ աշխատել «Ռոմայում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մեծ պարոն․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Մոուրինյոյի հետ
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելուց հետո «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ հրապարակում է կատարել սոցցանցերում։ Մխիթարյանը հրապարակել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ լուսանկար և գրել՝ «Մեծ պարոն»:
Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում. Մոուրինյոն` Մխիթարյանի մասին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սամպդորիայի» դեմ խաղից հետո խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին: «Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում. ես ուզում եմ, որ Միկին մնա այստեղ, և նա նույնպես: Ակումբը և Պինտուն նույնպես ցանկանում են, որ նա մնա այստեղ: Մինո Ռայոլան սիրում է իր խաղացողներին, ուստի պետք է ամեն ինչ…
Մոուրինյոն պահել է խոստումը՝ մարզակոշիկներ նվիրելով Ռոմայի երիտասարդ հարձակվողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ջենոայի» դեմ հանդիպմանը 10 րոպեում հաղթական դուբլ ձևակերպած 18-ամյա Ֆելիքս Աֆենա-Գյանը 800 եվրո արժողությամբ մարզակոշիկ է նվեր ստացել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից: «Ես Ֆելիքսին խոստացել էի, որ կգնեմ նրա հավանած մարզակոշիկները, որոնք իսկապես շատ թանկ են. արժեն 800 եվրո: Նա կատարեց իր աշխատանքն ու ինձ հիշեցրեց տվածս խոստումը: Առավոտյան առաջին բանը, որ անելու եմ,…
Մոուրինյուին հաջողվել է հատել 1000 խաղի սահմանագիծը
Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրի` «Սասուոլոյի» դեմ խաղը 1000-րդն էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարիերայում: Նշվում է, որ անցած ամռանը նման ցուցանիշ է կարողացել գրանցել Ֆերնանդու Սանտուշը, ում ակտիվում այժմ գրանցված է 1008 խաղ: Գործող մարզիչներից լավագույն արդյունքն ունի «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոքը: 72-ամյա մասնագետի ակտիվում կա 1545 խաղ: Մեկ ակումբում անցկացրած խաղերի…
Ունենք աշխարհի լավագույն մարզչին․ Տոտին՝ Մոուրինյոյի մասին
«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին իր կարծիքն է հայտնել «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ. Նա ասել է, որ ունեն աշխարհի լավագույն մարզչին։ «Եթե երիտասարդ լինեի, կցանկանայի, որ նա ինձ մարզեր: Ես չեմ խոսել ակումբից ոչ մեկի հետ: Ինձ հետ որևէ պաշտոնի առաջարկ չեն քննարկել, բայց իմ հեռախոսը միշտ միացված է»,-ասել է Տոտին: Հիշեցնենք,…
Դիաշը, հավանաբար, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է․ Մոուրինյու
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատում «Ման Սիթիի» ու Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշի խաղը։ «Կարծում եմ՝ Դիաշը, հավանաբար, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է։ Կարող եմ ասել, որ ԱՊԼ-ում Ռուբենը մրցունակության փորձ ու այլ հասկացողություն է ձեռք բերել»,- ասել է նա։ Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։
Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու Ռոմայում. Մխիթարյան
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։ Մխիթարյանը նշել է, որ ըստ ամենայնի, սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։ «Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։ Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում…
Ռոման կգլխավորի Մոուրինյոն. Պաշտոնական
«Ռոման» հայտարարեց, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ համաձայնության է հասել։ «Տոտենհեմից» հեռացված պորտուգալացի մասնագետը ամռանը հռոմեական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային, որի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին իտալական ակումբը հայտարարել էր մի քանի ժամ առաջ։ Ֆոնսեկայի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ «Ռոման» բոլոր մրցաշարերում չի հաղթել 6 խաղ անընդմեջ՝ կրելով…













