Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անհրաժեշտ է Ժոզե Մոուրինյոյին «Ռոմայում»։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նա Twitter-ում գրել է, որ՝ չնայած ՄՅՈւ-ում ունեցած հակասություններին, Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին թիմում տեսնել ու մեծ հույսեր է կապում նրա հետ։
Ըստ լրագրողի՝ «Ռոման» շուտով նոր պայմանագիր կառաջարկի հայ ֆուտբոլիստին, ու վերջինս պետք է այժմ արագ որոշում կայացնի իր ապագայի շուրջ։

