fbpx
Սպորտ

Մոուրինյոն ներկայացրել է նպատակները Տոտենհեմի հետ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Okko Спорт-ի եթերում  ներկայացրել է իր նպատակները հյուսիսլոնդոնյան ակումբի հետ կապված։ Մոուրինյոն  նշել է, որ մտածել է, որ կհաղթի ԱՊԼ-ի չորրորդ տիտղոսը։

«Դեռևս ես երեք անգամ եմ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ լինելու է նաև չորրորդը «Տոտենհեմի» հետ»,-ասել է Մոուրինյոն։

Պորտուգալացի մասնագետը երեք անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» հետ 2005, 2006 և 2015 թվականներին։

Մոուրինյոն սկսել է գլխավորել  «Տոտենհեմը» ընթացիկ մրցաշրջանի միջնամասից։ Նա «խթանների» ղեկին է այն բանից հետո, ինչ թիմը հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ